Ատելությանը խոտորնակ
Այս օրերին սկսել են գրել ատելության մասին. «Դուք մեզ ատում եք, ուր է արդարությունը»:
Ինչու՞ այս օրերին: Մի՞թե ատելությունը կարող է ծնվել հանկարծ, ու այն էլ՝ հաղթանակի գիտակցությունից: Ոչ կարծում եմ: Եթե կա, ուրեմն եղել է առաջ ևս:
Եթե կա, այն եղել է վախկոտների ներսում, ոչ՝ իրենց հաղթող համարողների:
Թողնենք այդ եղած, կամ չեղած ատելությունը մի կողմ:
Եկեք նայենք՝ ինչ եղավ Երևանի 11 դպրոցում: Աշակերտները բողոքեցին տնօրենի դեմ ու պահանջեցին նրա «հրաժարականը»: Իր հերթին տնօրենի վերջին քայլերից մեկը՝ փորձել էր աշխատանքից հեռացնել ուսուցչի՝ «հանրահավաքներին մասնակցելու համար»:
Մի կողմից լավ է, որ աշակերտները տեր են կանգնում իրենց ուսուցչին, մյուս կողմից՝ վատ է, որ ուսուցիչը այլ ելք չունի իր հարցերը լուծելու:
Մի կողմից լավ է արտահայտվող աշակերտը, մյուս կողմից՝ արդյո՞ք ասելն ու լսելը դինամիկ հավասարակշռւթյան մեջ են երեխաների մոտ:
Մի կողմից հասկանալի է անօրինության դեմ պայքարի եռանդը, մյուս կողմից՝ դա չի կարող մշտապես քաղաքացիների գործը լինել:
Մի կողմից լավ է, որ դատախազությունը ընթացք տվեց գործին, մյուս կողմից՝ իսկ ինչո՞ւ նախաձեռնողը ինքը չլինի:
Մի կողմից արդարադատության պահանջը բնական է, մյուս կողմից՝ արդարադատական համակարգը աշխատեցնելն ավելի կարևոր է:
Կա՞ ատելություն: Եթե կա, եկեք որոշենք, թե ինչի դեմ է այն: Եկեք ինչին դեմ ուղղենք, ոչ թե՝ ում: Ես հասկանում եմ՝ կա այս պահին խնդիրները արագ լուծելու մեխանիզմ՝ միասնական բողոքը, բայց այս պահի գերագույն խնդիրը պիտի լինի նաև վաղվա մեխանիզմը մեկնարկի մեջ դնելը:
Ես հասկանում եմ՝ տարիներով արհամարհված լինելը դուրս է հորդում ծաղրի տեսքով ևս, ու գուցե դա բնական է… Բայց մյուս կողմից ՝ տարիներով «Կիսաբաց պատուհաններ» նայող ու դրանից ստոր չդարձած ազգը, որ իրեն այսօր հաղթած է զգում, հաստատ ավելի իմաստուն քայլեր կգտնի կուտակված խնդիրները ԼՈՒԾԵԼ ՏԱԼՈՒ համար:
Անահիտ Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին