Իսրայելը պատրաստ է պատերազմել Իրանի հետ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է Իրանի ագրեսիան զսպելու պատրաստակամության մասին: Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, վարչապետը նշել է, որ Իսրայելն իր հյուսիսային սահմանների մոտ իրանական ուժերի ռազմական ներկայությունը չի հանդուրժի:
«Մենք վճռական ենք դադարեցնել իրանական ագրեսիան, որ ուղղված է մեր դեմ, անգամ եթե դա նշանակի հակամարտություն»,- ասել է նա:
Իսրայելի կառավարության ղեկավարը հավելել է, որ իր երկիրը երբևէ չի ձգտում տարածաշրջանում իրավիճակը սրել, բայց նաև պատրաստ է ցանկացած սցենարի, նախ՝ այն պատճառով, որ արագ և վճռական չգործող պետությունները հետագայում թանկ են վճարում իրենց սխալների համար:
Իրանը փորձում է ռազմական ներկայությունը ամրապնդել Սիրիայի տարածքում՝ Իսրայելի սահմանին, այս համատեքստում Բենյամին Նեթանյահուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք բանակցությունները հատկապես կարևոր է համարել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան