«Հրաժարական չեմ պատրաստվում տալ որևէ մեկի հորդորով կամ պատվերով». ՇՊՀ ռեկտոր
Շիրակի պետական համալսարանի տարածքում այսօր ևս ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա է անցկացվել։ «Միացե՛ք», «Բուհը մերն է» վանկարկումներով ուսանողները բացում էին լսարանների դռները։
Թեև այս պահին համալսարանի տարածքում ավարտվել է բողոքի ակցիան, սակայն կազմակերպիչները հայտնեցին, որ այն շարունակական է լինելու։
Այսօր լրագրողների հետ համալսարանում հանդիպել է նաև ՇՊՀ-ի ռեկտոր Սահակ Մինասյանը, ով նշել է. «Կոռուպցիոն սկանդալներ, պարբերաբար, մինչև իմ գալը, բուհում եղել է, կալանավորվել են մարդիկ կաշառքի համար, իսկ այս շրջանում չի եղել, քանի որ արվում է ամեն ինչ դրանք բացառելու համար»։
Ինչ վերաբերում է հրաժարականի պահանջին՝ նա շեշտեց. «Հրաժարական չեմ պատրաստվում տալ որևէ մեկի հորդորով կամ պատվերով»։
Լրագրողների հարցին, թե այս խնդրի հանգուցալուծումն ինչպես է տեսնում, նա պատասխանեց. «Հանգուցալուծումը տեսնում եմ դատարանով։ Իսկ ընդդիմախոսներ շատ ունեմ, որոնց հետ աշխատում եմ բաց, առերես քննարկումներով։ Բուհում միակարծիք վիճակ չի կարող լինել, բոլորը մտավորականներ են»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՆ. «Կոչ ենք անում վերականգնել բնականոն ուսումնական գործընթացը Շիրակի պետական համալսարանում»
- Գյումրիում պահանջում են ՇՊՀ ռեկտորի հրաժարականը
- Նախարարի կարծիքով՝ Շիրակի պետական համալսարանում խնդիրները զուտ միջանձնային բնույթի են. «Ժամանակ»
- Շիրակի պետական համալսարանի ուսանողները անժամկետ դասադուլ են հայտարարել. ՀԺ
- Շիրակի պետհամալսարանի դասախոսն ահազանգում է հանցագործության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան