Ռուսաստանում մեկանգամյա օգտագործման սպասք արտադրողներից հատուկ տուրք կգանձվի
ՌԴ կառավարությունը 2019 թ. նախատեսում է բնապահպանական տուրքեր գանձել մեկանգամյա օգտագործման սպասքի համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի՝ բնապահպան գործունեության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։
«Մարդիկ գնում են մեկանգամյա օգտագործման մանղալներ, գնում բնության գիրկը և թողնում այնտեղ։ Պետք է հատուկ բնապահպանական տուրք գանձել մեկանգամյա օգտագործման նմանատիպ պարագաներ արտադրողներից։ Եվ, ասեմ ձեզ, հաջորդ տարի այդ տուրքն արդեն կկիրառվի»,- ասել է Իվանովը։