«Վրացական երազանք»-ում քննարկումներ են նախագահի թեկնածուի վերաբերյալ
«Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածուի անունը կհայտարարի ընտրություններից 1.5-2 ամիս առաջ: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Գրուզիա օնլայն»-ի հաղորդմամբ, նրա խոսքով, այս պահին խորհրդակցություններ են վարվում:
«Նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերին: Առայժմ վաղ է խոսել թեկնածուի մասին»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է այս տարվա հոկտեմբերին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են