
ԱԺ աշխատակազմը կշարունակի լինել ամենակարգապահ և ամենաարդյունավետ կառույցներից մեկը. Արա Սաղաթելյան
Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի նախապատրաստական աշխատանքներին գործուն մասնակցություն ցուցաբերելու և ծառայողական պարտականությունները բարձր արդյունավետությամբ կատարելու համար մայիսի 5-ին ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով են պարգևատրվել պետական համակարգի աշխատակիցներ:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն իր խոսքում նշել է, որ նախապատրաստական փուլում մասնագիտական մոտեցումը և արհեստավարժությունը նախապայման են ստեղծել, որպեսզի արարողությունը բարձր գնահատականի արժանանա ինչպես երկրի քաղաքական ղեկավարության, այնպես էլ միջազգային կառույցների ու հյուրերի կողմից:
Արա Սաղաթելյանը մասնավորապես ընդգծել է, որ խորհրդարանն ունի իրավիճակը կայունացնող առաքելություն, ինչը հատկապես կարևոր է այս շրջանում՝ փաստելով, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը քաղաքական ուժերից անկախ մասնագիտական գործունեություն իրականացնող մարմին է և անկախ քաղաքական հանգամանքներից պարտավոր է շարունակել լինել ամենակարգապահ, ամենակազմակերպված և ամենաարդյունավետ կառույցներից մեկը մեր երկրում:
Շնորհակալություն հայտնելով կատարված և կատարվող աշխատանքների համար՝ Արա Սաղաթելյանը հավելել է, որ Ազգային ժողովի աշխատակազմը, լինելով ապաքաղաքական մարմին, անկախ յուրաքանչյուրի անձնական մոտեցումներից և համակրանքից, պետք է շարունակի ապահովել հավասար պայմաններ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի համար:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին