Մեդվեդևի կառավարությունը հրաժարական է տվել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունից հետո Ռուսաստանի կառավարությունը՝ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, հրաժարական է տվել։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Նախարարների նոր կաբինետը կձևավորվի մի քանի շաբաթվա ընթացքում։ Իր լիազորությունների ստանձնումից հետո նախագահը Պետդումային վարչապետի թեկնածու է առաջարկելու։ Թեկնածուի քննարկման համար պատգամավորները մեկ շաբաթ ժամանակ ունեն։ Նախքան նոր կառավարության նշանակումը, նախորդ կառավարության կազմը կաշխատի պաշտոնակատարի կարգավիճակով։
Վլադիմիր Պուտինը մայիսի 6-ին հանդիպեց նախարարների հետ, սակայն այդ հանդիպման ժամանակ նոր կազմի հարցը չի բարձրացվել։