Ռուստամյան. Համաժողովրդական շարժումն այսօր իր մեջ կլանել է բոլորի ընտրազանգվածը
Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրած ՀՅԴ-ն մասնակցելու է քվեարկությանը: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, չի բացառում որևէ զարգացում, բայց Փաշինյանին կողմ չքվեարկելը չի բխում Հանրապետական կուսակցության շահերից:
«Եթե երկրորդ անգամ կատարվի հայտարարությանը հակառակ քայլ, Հանրապետականը ի՞նչ ռեսուրսով պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին, ռեյտինգային համակարգն էլ չի օգնի»,-ասաց դաշնակցական պատգամավորը:
Վարչապետի ընտրությունից հետո, Ռուստամյանի խոսքով, երկիրը ճիշտ ռելսերի վրա դնելն ու արմատական բարեփոխումներ իրականացնելու արագությունը մեծացնելը պետք է լինի գլխավոր խնդիրը:
«Կա ժողովրդի հստակ պահանջ, որը պետք է իրականացվի, հակառակ դեպքում որևէ այլ լուծում ժողովուրդը չի ընդունելու: Սա է իրականությունը: Իրականությունը տեսնելով ավելորդ մարտավարական կամ խարդավանաքային տրամաբանության մեջ չպետք է տեղափոխել հարցերը, այսինքն ինչ դե յուրե կա, պետք է դե ֆակտո հաստատել»,-ասաց բանախոսը:
Նրա դիտարկմամբ, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կասկածի տակ չդրվեն, պետք է կատարվեն մի քանի անհրաժեշտ քայլեր՝ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, սարքավորումների առկայություն բոլոր տեղամասերում՝ կրկնակի քվեարկությունը բացառելու համար, վարչապետի լիազորությունների պակասեցում, որ նախարարություն դառնան ԱԱԾ-ն ու ոստիկանությունը:
«Պետք է իրականացվի հետագա ապակենտրոնացում, ընտրակաշառքի կանխման մեխանիզմների մշակում, քաղաքական բոլոր ուժերի համար հավասար հնարավորությունների ստեղծվում ու ապահովում, որ նրանք կարողանան մասնակցել ընտրությունների, որովհետև համաժողովրդական շարժումն այսօր իր մեջ կլանել է բոլորի ընտրազանգվածը: Պետք է ընտրությունների համար այնպիսի միջավայր ձևավորվի, որ դա լինի ժողովրդավարական ու հավասար պայմաններով, որպեսզի որևէ կասկած չառաջանա արդյունքների վերաբերյալ»,-ասաց նա՝ դժվարանալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հստակ ժամկետ նշել:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան