ՔԱԳՎ. Արտասահմանյան ավիաընկերություններում աշխատող 21 օդաչու վերադարձել է Հայաստան
Արտասահմանյան ավիաընկերություններում աշխատող 21 օդաչու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն և սկսել աշխատել ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններում, ևս 50 աշխատատեղ է ստեղծվել բորտուղեկցորդների համար: Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն ամփոփում է իր գործունեության վերջին շուրջ երկու տարվա արդյունքները:
ՔԱԳՎ հաղորդմամբ, այդ ընթացքում հայկական շուկան է մուտք գործել 12 նոր ավիաընկերություն (Armenia Aircompany, Brussels Airways, Qatar Airways, Wataniya Airways, Germania Fluggesellschaft, Arkia Israeli Airlines, Cham Wings, Air Cairo, Turkmenistan Airlines, Red Wings, Nordwind Airlines, Pobeda), բացվել է 12 նոր երթուղի (Լիոն, Բրյուսել, Դոհա, Քուվեյթ, Բեռլին, Պրահա, Թել Ավիվ, Դամասկոս, Շարմ էլ Շեյխ, Աշխաբադ, Ֆրանկֆուրտ, Աստանա) և շուկա է հետ վերադարձել երկու ավիաընկերություն (Belavia, Czech Airlines):
Նոր երթուղիներն իրենց դրական ազդեցությունն են թողել Հայաստանի օդանավակայանների արտադրական ցուցանիշների վրա: Հատկանշական են երկարատև դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանի արձանագրած ցուցանիշները:
Հայաստանի Հանրապետության օդային մայրուղիներով իրականացված տարանցիկ չվերթները քանակը ևս կտրուկ աճ է գրանցել:
Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մեկնարկել են մասնավոր օդաչուի պատրաստաման դասընթացները, առաջին անգամ օդապարիկ է գրանցվել Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում, առաջին անգամ ուղղաթիռներով չվերթներ կիրականացվեն Հայաստանի երկնքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում