ՀՀԿ-ն օժանդակելու է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով
«ՀՀԿ-ն օժանդակելու է պատգամավորների 1/3-ի ստորագրությունը ունեցող վարչապետի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի օգտին հավաքվել է 45 ստորագրություն, և ՀՀԿ խմբակցությունը համապատասխան քանակությամբ ձայներ կապահովի, որպեսզի մայիսի 8-ին Հայաստանն ունենա վարչապետ:
«Այդ ամենը եղել է կուսակցության և խմբակցության որոշմամբ, մենք հորդորել ենք այդ պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին: Այստեղ կուսակցության որևէ բաժանում չկա, սա մեր միասնական որոշումն է»,- նշեց Շարմազանովը:
Նա չնշեց նաև, թե ովքեր են լինելու կողմ քվեարկողները: ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ըստ նրա, վաղը մանրամասն կասի:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան