Դատարանը քննում է Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հարցը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում մայիսի 7-ին շարունակվեց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման ներկայացուցիչ Անդրիաս Ղուկասյանի գործով դատավարությունը։
Դատական այս նիստի ընթացքում քննարկվում է խափանման միջոցը փոխելու հարցը։ Դատական նիստին ներկա չէև տուժողներից որևէ մեկը։ Ղուկասյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը 2016-ի հուլիսի վերջից անազատության մեջ է, իսկ դատն անընդհատ ձգձգվում է։
Ղուկասյանն ասաց, որ մշտապես պայքարել է «ընտրողական» արդարադատության դեմ, նշեց, որ միանում է իր պաշտպանների՝ Ինեսա Պետրոսյանի և Կարեն Մեժլումյանի ներկայացրած միջնորդությանը։
Մեղադրողն առարկեց այս միջնորդության դեմ, նշեց, որ դատարանը պարբերաբար անդրադարձել է այդ հարցին, պաշտպանության կողմը բազմիցս միջնորդություններ է ներկայացրել, դատարանը կայացրել է դատական ակտեր, որոնցում հստակ ներկայացված են կալանավորման հիմքերն ու պայմանները։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Դատական նիստին ներկա է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
Լրագրողների հետ զրույցում Սվիտալսկին տեղեկացրեց՝ ԵՄ-ն բոլոր նիստերին հետևում է, և այսօր իր՝ նիստին ներկա լինելը ևս այդ դիտարկման շարունակությունն է։
«Այսօր դատավորին լսելու օրն է, ոչ թե ինձ լսելու օրը»,- ասաց նա։
Սվիտալսկին միայն ասաց՝ որպես ԵՄ՝ միայն կարող է կրկնել, որ իրենք հստակ նպատակ ունեն՝ աջակցելու Հայաստանում անկախ և արդար դատական համակարգի կայացմանը։
«Մենք վստահ ենք, որ դա կարևոր է Հայաստանի համար և պատրաստ ենք աջակցել Հայաստանին այդ հարցում»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ինձ կալանքի տակ են վերցրել ակնհայտ սուտ ցուցմունքի հիման վրա. Անդրիաս Ղուկասյան
- Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան