Գարո Փայլանը` Էրդողանին. «Սուս կաց տո՛»
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն այդ թեմայով գրառում է արել «Twitter» միկրոբլոգում.
«Նա 16 տարի կառավարում է երկիրը։ Իր մի բուռ կողմնակիցներից բացի մեր մյուս քաղաքացիները գտնվում են աղքատության մեջ և պարտքերի տակ։ Եվ նա դեռ ասում է, որ եթե 5 տարի էլ ինձ տաք, ապա դրությունը ավելի կլավանա։ Սուս կաց տո՛»։
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլանի արձագանքը՝ Էրդողանի նախընտրական խոստումներին
- Գարո Փայլանը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
- Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը կարող է զրկվել անձեռնմխելիությունից
- Գարո Փայլանը՝ Թուրքիայի ՆԳՆ-ին. Քրիստոնեական կառույցների վրա հարձակումներ իրականցնողներն արդյո՞ք կպատժվեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան