
Էլթոն Ջոնը կժամանի Երևան
Panorama.am-ի հավաստի տեղեկություններով, մայիսի 28-ին Երևանում կլինի աշխարհահռչակ երգիչ, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնը:
Աշխարհահռչակ երգիչը ընկերական հարաբերություններ ունի բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանի հետ:
Երգչի այցն այս անգամ կունենա բարեգործական բնույթ, սակայն տարվա ընթացքում չի բացառվում նաև հայտնի արտիստի համերգը Երևանում:
Ըստ Panorama.am-ի տեղեկությունների, այս տարվա ընթացքում ակնկալվում է նաև աշխարհահռչակ երաժիշտ Փիթեր Գաբրիելի այցը Հայաստան:
Ասում են, որ նա ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Էլթոն Ջոնը երկու համերգ է չեղարկել՝ հանուն արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի. ԶԼՄ-ներ
- Էլթոն Ջոնը Վրաստանում համերգով հանդես կգա հունիսին
- Էլթոն Ջոնը Վրաստան չի մեկնի
- Վրաստանում Էլթոն Ջոնի համերգի տոսմերը վաճառվել են 54 րոպեում
- Աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնն այսօր նշում է 70-ամյակը
- Էլթոն Ջոնը հրաժարվել է ելույթ ունենալ Թրամփի երդմնակալության արարողությանը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին