Մենք որևէ ռևանշիզմի, վրեժխնդրության խնդիր չենք դրել և չենք դնելու. Շարմազանով
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն:
«Այնուհետև կսպասենք վարչապետի կառավարության ձևավորմանը, ծրագրի ներկայացմանն ԱԺ: Մենք որևէ ռևանշիզմի, վրեժխնդրության, աննպատակ անձնական ատելության խնդիր չենք դրել և չենք դնելու: Մենք բացառապես մեր պայքարը պատկերացնում ենք ծրագրային և գաղափարական դաշտում, այլ ոչ թե ինքնանպատակ դեմ ենք քվեարկելու։ Մենք երբեք ձևի գերի չենք եղել, մեզ համար ամենակարևորը բովանդակությունն է», - ասաց Շարմազանովը:
Նրա խոսքով՝ իրենց հիմնական խնդիրը, հիմքը լինելու է Հայաստանի և Արցախի անվտանգությունը։
«Հանրապետականի համար եղել ու կլինի ամենաէականը գաղափարախոսությունը»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին