Թրամփը չի ընդունել Իրանի հետ գործարքի հարցով ԵՄ նախաձեռնությունը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Գերմանիայի գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ընդունելու Իրանի հետ միջուկային համաձայնությունը փոփոխելու վերաբերյալ իրենց առաջարկը։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել եվրոպական երեք երկրների ԱԳՆ ղեկավարների հետ։ Բանակցությունների ընթացքում նա հայտարարել է, որ Թրամփի համար Իրանի հարցով Փարիզի, Բեռլինի և Լոնդոնի առաջարկներն ու փաստարկները համոզիչ չեն եղել։
ԱՄՆ պետքարտուղարը եվրոպացի գործընկերներին առաջարկել է սպասել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Թրամփի պաշտոնական հայտարարությանը, նա հավելել է, որ Թրամփի որոշումից հետո ԱՄՆ-ն կարող է վերադառնալ համաձայնության պայմանների շուրջ բանակցություններին։
Հարակից հրապարակումներ`
- «ԱՄՆ-ի՝ «միջուկային գործարքից» դուրս գալն Իրանի տնտեսության վրա էապես չի ազդի»
- Թրամփը մտադիր է դուրս գալ Իրանի հետ «միջուկային գործարք»-ից