Թրամփը մտադիր է դուրս գալ Իրանի հետ «միջուկային գործարք»-ից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դուրս գալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն։
Թերթի տվյալներով՝ դիվանագետները, ովքեր տեղեկացված են Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների՝ Թրամփի հետ բանակցությունների մասին, հայտնել են ԱՄՆ նախագահի՝ այս ծրագրից դուրս գալու ցանկության մասին, ինչպես նաև լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ։
Դեռևս հստակ չէ՝ արդյոք Թրամփը մտադի՞ր է նման քայլի սրությունը մեղմել՝ թույլ տալով Եվրոպայի վերոնշյալ երկրներին՝ շարունակել Իրանի հետ հարաբերություններ զարգացնել՝ չվախենալով ԱՄՆ-ի կողմից պատժվելուց։
Հարակից հրապարակումներ`
- Ջոն Քերին Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի պահպանման հարցը
- «Իրանի հետ միջուկային համաձայնագիրը խզել չի կարելի, քանի դեռ ավելի լավ տարբերակ չկա»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան