Ծառուկյան. Որևէ նախապայման պարոն Փաշինյանի առաջ չենք դրել
«Որևէ նախապայման պարոն Փաշինյանի առաջ չենք դրել, և պարոն Փաշինյանն էլ այն մարդն է, որի հետ դու չես կարող նախապայմաններով ու պայմաններով խոսել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Հարցին, հնարավոր է արատահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կազմեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, Ծառուկյանն արձագանքեց, անկախ ամեն ինչից լինելու են Փաշինյանի կողքին, նրան չեն խանգարելու:
«Էսօր ամբողջ Հայաստանով մեկ ուրախություն է, ժպիտ է, փայլ է, վստահություն է, հավատք է, դա պետք է կարողանանք պահպանել»,-ասեց նա:
Պատգամավորին հիշեցրեցին նախընտրական խոստման մասին, որ «Ծառուկյան» դաշինքի մեծամասնություն կազմելու դեպքում խոշոր՝ 50 մլրդ դոլարի ներդրումներ են լինելու Հայաստանում, հնարավո՞ր է դրանք հիմա կատարվեն Հայաստանում:
Ծառուկյանը հիշեցրեց, որ Հարվարդի համալսարանը չի ավարտել, բայց տիրապետում է խնդրին, հարկավոր են հավասար պայմաններ:
«Ամեն ինչ կախված է Փաշինյանի ծրագրից»,-ասաց նա:
Հարցին, թե ովքեր չպետք է լինեն նոր կառավարության մեջ, Գ. Ծառուկյանը պատասխանեց. «Կառավարությունում չպետք է լինեն այն մարդիկ, ովքեր այսքան տարի քաղաքականությունը ծառայեցրել են որպես բիզնես անձնական շահերի համար»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին