«Ղարաբաղ Տելեկոմ»-ը հուլիսի 1-ից կնվազեցնի սակագները
Մայիսի 7-ին տեղի ունեցած ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստում հաստատվել են «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Արցախի Հանրապետությունում մատուցվող որոշ ծառայությունների նոր սակագներ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ՀԾՏՄԿ պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանը՝ նշելով, որ սակագների վերանայում է կատարվել կանխավճարային և հետվճարային, անլար ֆիքսված և ֆիքսված հեռախոսակապով կատարվող զանգերի և ինտերնետ ծառայությունների մասով: Նվազեցված սակագները կգործեն հուլիսի 1-ից:
Ստորև ներկայացնում ենք «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից Արցախի Հանրապետությունում մատուցվող որոշ ծառայությունների գործող և նոր սակագների ցանկերը՝