Ուկրաինայում մի քանի տասնյակ դպրոցականներ են թունավորվել
Ուկրաինայի Չերկասի քաղաքում դպրոցական երեխաների շրջանում մասսայական թունավորում է գրանցվել: Հիվանդանոց է տեղափոխվել 42 երեխա: Նրանք 2-7-րդ դասարանի աշակերտներ են:
«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ սկզբում շտապ օգնության ծառայության մեքենայով հիվանդանոց են տեղափոխել երեք երեխայի, ովքեր ուշագնաց էին եղել, ապա հիվանդանոց դիմողների թիվն ավելացել է: Երեխաներն ունեցել են թուլություն, գլխապտույտ, սրտխառնոց:
Նախնական ախտորոշման համաձայն, նրանք թունավորվել են անհայտ բանից: Դեպքի վայրում են փրկարարներ, ոստիկաններ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, համաճարակաբաններ, Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցներ: