«Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է մայիսի 9-ը և ներկայացնում անակնկալներն իր բաժանորդների համար
«Ռոստելեկոմ»-ը շնորհավորում է Շուշիի ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ և իր բոլոր բաժանորդներին տեղեկացնում տոնական անակնկալների մասին։
Ընկերությունից հայտնում են, որ Հայաստանում «Ռոստելեկոմ»-ը ֆիքսված հեռախոսակապի ծառայության բոլոր բաժանորդներին մայիսի 9-ին և 10-ին տրամադրում է 60 րոպե անվճար զանգերի հնարավորություն դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր։
«Արդեն երկրորդ տարին է, ինչ «Ռոստելեկոմ»-ի կողմից հնարավորություն է ընձեռվում անվճար զանգեր կատարելու դեպի ԼՂՀ ֆիքսված և բջջային ցանցեր։ Այս տարի ևս մենք անակնկալներ ենք մատուցում մեր հեռախոսակապի և հեռուստատեսության ծառայությունների բաժանորդներին՝ վստահ լինելով, որ տոներին յուրաքանչյուրը պետք է ազատ լինի հարազատների ու ընկերների հետ շփման հարցում ինչպես որակյալ ինտերնետ կապի, այնպես էլ հեռախոսակապի միջոցով։ Շնորհավորում ենք և ուրախ հանգստյան օր մաղթում բոլորին»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ընկերությունը ևս մեկ անակնկալ է նախատեսել Սմարթ հեռուստատեսության բաժանորդների համար, ովքեր մայիսի 9-ին և 10-ին «Ռոստելեկոմ»-ի ֆիլմադարանի բոլոր ֆիլմերը կկարողանան դիտել առանց որևէ վճարի՝ լիովին անվճար։
Ակցիայի մանրամասները ներկայացված են նաև ընկերության կայքում այս հղումով:
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ը Onex առցանց գնումների արագ առաքման ծառայության հետ հանդես են գալիս համատեղ առաջարկներով
- «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում մեկնարկում է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը
- «Փաստ». «Բիլայնը» կգնի ոչ թե «Ռոստելեկոմ»-ը, այլ MTC–ը
- «Հրապարակ». Հայտնի է «Ռոստելեկոմի» գնորդը
- «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրենը վարպետության դաս է անցկացրել «Հաջողված բիզնեսի գաղտնիքները» թեմայով
- Ֆրանսիական tv5 հեռուստաալիքը այսուհետ հասանելի է «Ռոստելեկոմ»-ի բոլոր բաժանորդների համար