«Փաստ». Պարզաբանում ԱԱԾ ղեկավարի՝ պաշտոնին հրաժեշտ տալու և հերքման մասին
«Փաստ» թերթը գրել է. «Կիրակի երեկոյան, մեր աղբյուրների հավաստմամբ, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, ԱԱԾ ընդունելությունների տանը (Մոնումենտ, Բաբայան փողոց) հրաժեշտի ֆուրշետ է կազմակերպել ԱԱԾ կենտրոնական ապարատի աշխատակիցների համար: Նա շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար, շնորհակալագրեր և նվերներ է հանձնել որոշ պաշտոնյաների և հայտարարել, որ հրաժեշտ է տալիս պաշտոնին: Կուտոյանի հրաժարականի մասին առայժմ պաշտոնապես չեն հայտարարում: Այս նյութը երեկ տեղադրվել էր մեր թերթի՝ Past.am կայքում:
ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը, հերքելով լուրը, նշել էր. «Հրապարակված տեղեկությունն ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: ԱԱԾ տնօրենին նշանակում և ազատում է ՀՀ վարչապետը»:
Հարգելի ԱԱԾ, մենք չէինք գրել, թե Կուտոյանը ազատման դիմում է տվել, գրել ենք, որ հրաժեշտի միջոցառում է անցկացրել, իսկ դիմումը կարող է գրել վաղը, մյուս օրը, երեք օր անց... կամ՝ չգրել, նայած Ազգային ժողովում ինչ որոշում կկայացվի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները