Քանյե Ուեսթը ճարտարապետությամբ կզբաղվի
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է նոր բիզնես սկսելու մասին։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, ռեփերը ճարտարապետական Yeezy Home ստուդիա է բացում։
«Մենք Yeezy-ում ճարտարապետական ստորաբաժանում ենք բացում, որը կկոչվի Yeezy Home։ Մենք փնտրում ենք ճարտարապետների և դիզայներների, ովքեր ցանկանում են աշխարհն ավելի լավը դարձնել»,- ասել է երաժիշտը։
2016 թ. Ուեսթը հրաժարվել է կահույքից, որ պատրաստված էր հատուկ նրա համար՝ հայտնի դիզայներ Սենդի Գելլենի կողմից։ Վերջինս պատրաստել էր երաժիշտի առանձնատան դեկորները։ Ուեսթը նոր կահույքի վրա ծախսել է իր բոլոր խնայողությունները, սակայն տեսնելով դիզայների ընտրած առարկաները, որոշել է, որ դրանք իրեն դուր չեն գալիս։
Արդյունքում նա հրահանգել է տնից դուրս հանել ինտերիերի մասերը, այդ թվում՝ մոտ 30 հազար դոլար արժողության բազմոցը։ Դրանից հետո Ուեսթը գործուն մասնակցություն է ցուցաբերել այն տան ինտերիերի ձևավորմանը, որտեղ ապրում է իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան