Բրիտանիայում պատմել են «Սկրիպալի գործով» ոստիկանության աշխատանքի մասին
Ոստիկանությունն ավարտել է աշխատանքը Սոլսբերի քաղաքի գրեթե բոլոր հատվածներում, որտեղ կարող էին «Սկրիպալի գործով» հանցանշաններ հայտնաբերված լինել։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ Քննիչները շարունակում են աշխատել ռուս նախկին լրտեսի տանը։
«Ոստիկանությունը վարակազերծված բոլոր տարածքները բացել է, բացի Սկրիպալի տնից։ Մաքրման աշխատանքները շարունակվում են։ Առաջնահերթություն է այդ տարածքները անվտանգ դարձնելը, որպեսզի Սոլսբերին կարողանա վերադառնալ նորմալ կյանքի»,- լրագրողներին ասել է վարչապետի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ կառավարությանը հիացրել է Սոլսբերիի բնակիչների համբերատարությունը՝ անգամ քաղաքի կյանքի ռիթմի լուրջ խախտման պարագայում, ինչը Ռուսաստանի չկշռադատված քայլերի հետևանք է։ «Քաղաքը անվտանգ է և բաց»,- ընդգծել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Բժիշկները պատմել են Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակի մասին
- Սկրիպալը թունավորվել է մեկ բաժակ «Նովիչոկ»-ով
- Սկրիպալներին թունավորել են հեղուկ նյութով
- Լոնդոնում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել՝ Սկրիպալների հարցով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա