«ԱՄՆ-ի՝ «միջուկային գործարքից» դուրս գալն Իրանի տնտեսության վրա էապես չի ազդի»
ԱՄՆ-ի՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից ելքը որևէ էական ազդեցություն չի ունենա իրանական տնտեսության վրա։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ «ԱՄՆ-ի ընդունած ցանկացած որոշում, ինչպիսին էլ այն լինի, չի կարող խաթարել մեր տնտեսությունը, որ այժմ զարգանում է նախապես ուրվագծված ծրագրի համաձայն»,- ասել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլլա Սեիֆը։
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նավթարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկիրը կարող է բախվել «եզակի հանգամանքների» խնդիրներին, որոնք հնարավոր են ցանկացած պահի, սակայն կարող է դիմակայել դրանց։ Նա, սակայն, չի հստակեցրել՝ այդ խնդիրներն ինչի հետ կարող են կապված լինել։
«Իհարկե, հնարավոր են նաև բացառիկ հանգամանքներ ցանկացած պահի՝ կգա մի հատուկ մարդ, կսկսի կառավարել ինչ-որ երկրում, կստեղծի առանձնահատուկ իրավիճակ։ Աշխարհում նման բան լինում է, և հնարավոր է՝ երկու-երեք ամսվա ընթացքում մենք բախվենք խնդիրների, սակայն դրանք կհաղթահարենք»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ մայիսի 8-ին կհայտարարի՝ արդյոք կչեղարկե՞ն Իրանի հետ միջուկային գործարքը, թե՞ ոչ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին