Լիսաբոնում դանակահարել են «Եվրատեսիլ»-ը լուսաբանող հույն լրագրողի
Լիսաբոնում դանակահարել են հույն լրագրողի, ով այստեղ էր ժամանել՝ լուսաբանելու «Եվրատեսիլ» երգի մրցույթը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։
Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան։ Անհայտ անձը մոտեցել է լրագրողին, դանակով հարվածել և թալանել։ Լիսաբոնում, ի դեպ, ուժեղացված է անվտանգությունը և գրեթե ամեն անկյունում ոստիկաններ են։
Լրագրողը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հույն լրագրողը նաև գլխավորում է երգի մրցույթի Eurofans հունական երկրպագուների խումբը։ Երիտասարդի մոտ եղել է բավական մեծ գումար՝ մոտ 4 հազար եվրո, որոնք նախատեսված են եղել մրցույթի կիսաեզրափակիչ համերգի տոմսեր գնելու համար։
Հարձակումից հետո չարագործը թաքնվել է։