Թանկյանը՝ Հայաստանում ապրելու մասին
System of a Down խմբի հայազգի մենակատար, աշխարհահռչակ Սերժ Թանկյանն այսօր վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ Ազգային Ժողով է եկել: Նա նշեց՝ չի մտափոխվել, համերգ չի լինելու, պատրաստված չեն, խոստացավ, որ մի օր անպայման ելույթ կունենա Հայաստանում:
Մեկ շաբաթ կմնա այստեղ, մեկնելուց հետո շուտով կվերադառնա: Ասում է՝ փողոցներում այս օրերին տեսել է ժպիտներ, հույս, ուրախություն, նոր երանգներ:
Նա հույս ունի, որ դրական փոփոխություններն ու բարեփոխումները շուտ կլինեն, մարդիկ էլ կսկսեն վերադառնալ Հայաստան:
«Ես դրական եմ տրամադրված: Մենք պետք է քրտնաջան աշխատենք»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե երաժիշտը երբ կգա Հայաստան ապրելու: Կատակեց՝ արդեն եկել է. «Ես թափառական մի անձ եմ, երաժիշտ եմ, աշխարհով մեկ պտտվում եմ, բայց տարվա մեջ 1-2 ամիս ուզում եմ Հայաստանում մնալ: Բայց անպայման մի տեղ ուզում ենք գտնել Հայաստանում»:
Թանկյանը ԱԺ հատուկ նիստում ելույթներին հետևում է օթյակից:
Հարակից հրապարակումներ`
- Սկսվում է համբերության ժամանակը. Սերժ Թանկյան
- Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան
- Սերժ Թանկյան. Հայաստանում համերգ չի լինելու
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին