Հաղթանակի տոնի, ՊԲ-ի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկո է կազմակերպվել
Այսօր Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկոյին:
Միջոցառման սկզբում զեկույցով հանդես է եկել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Այնուհետև տեղի է ունեցել Եռատոնին նվիրված համերգ:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, ներկայացուցիչներ Հայաստանից և սփյուռքից:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում