Թուրքիան ռուսական S-400 կգնի` չնայած ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներին
Anadolu-ի հետ հարցազրույցում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության քարտուղար Իսմայիլ Դեմիրը հայտնել է, որ Ռուսաստանը S-400 հակահրթիռային համակարգեր կտրամադրի Թուրքիային՝ համաձայնեցված ժամանակահատվածում:
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ ւ մեկնաբանել է S-400- ի գնման վերաբերյալ Թուրքիայի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին տեղեկատվությունը: Նրա խոսքով՝ Անկարան տեղյակ է այդպիսի հայտարարությունների մասին, սակայն Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները հստակ որոշում են կայացրել, և դրա վրա հնարավոր սահմանափակումները չեն ազդի:
«Դրանք երեխայական խաղեր չեն, այսօր մի բան ասել, վաը՝ ուրիշ: Իրադարձությունների զարգացման մեկ այլ տարբերակ կլինի հակասել պետության սկզբունքներին և SSM- ի դիրքորոշմանը: Անչափ կարևոր է անկախ որոշումներ կայացնել և քաղաքականություն վարել `մեր երկրի շահերին համապատասխան: Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի դաշնակիցները չեն շփոթում մի հարցը մյուսի հետ և կգնահատեն իրավիճակը ողջամտորեն»,- եզրափակել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում սկսվել է Թուրքիային մատակարարվելիք «S-400»-ների արտադրությունը
- Վաշինգտոնը Թուրքիային զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին S-400-ը գնելու դեպքում
- Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային
- ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է պատժամիջոցներով՝ ռուսական С-400 գնելու դեպքում
- ԱՄՆ. «Եթե Թուրքիան գնի S-400 համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի»
- Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու թեմային