Կաննի փառատոնի տնօրենը՝ կարմիր գորգի վրա սելֆիի արգելքի մասին
Կաննի փառատոնին ընդառաջ փառատոնի տնօրեն Թիերի Ֆրեմոն մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ լրագրողներին հայտնել է, թե նրանց համար որոնք են լինելու փառատոնի կարևոր իրադարձությունները: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով USA Today-ին:
Մասնավորապես, Ֆրեմոն անդրադարձել է կարմիր գորգի վրա սելֆիի արգելքին, որը կգործի այս տարվանից:
«Սարսափելի է, որ ինչ-որ մեկի համար դա կարևոր է: Դուք չեք եկել Կաննում ինքներդ Ձեզ նայելու: Դուք այստեղ եք ֆիլմեր դիտելու համար»,- ասել է նա:
Ավելի վաղ Թիերի Ֆրեմոն հայտնել էր, որ Կաննի փառատոնի ընթացքում արգելվում է կարմիր գորգի վրա սելֆի անելը: Նա նշել էր, որ սելիֆիների պատճառով հյուրերի մուտքը «Փառատոնի ամրոց» դանդաղում է։
Բացի դրանից, արգելվել է երեկոյան պրեմիերայից առաջ, առավոտյան մամուլի համար ֆիլմերի ցուցադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան