Պուտինը շնորհավորել է Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս լուրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական էջում:
Նա հույս է հայտնել, որ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը կնպաստի երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, գործընկերային համագործակցությանը՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի շրջանակում:
Դմիտրի Մեդվեդևն էլ շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ հետագա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտներում համագործակցությունը, ԵՏՄ շրջանակում ինտեգրացիոն համագործակցության ամրապնդումը բխում են Հայաստանի ու Ռուսաստանի շահերից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին