ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բարելավված պայմաններով վարկային գիծ թոշակառուներին
ՎՏԲ-Հայաստան Բանկը թոշակային տարիքի հաճախորդներին առաջարկում է օգտվել հատուկ իրենց համար մշակված «Վարկային գիծ թոշակառուներին» պրոդուկտից: ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայության հաղորդմամբ, վարկային գծի համար, որից կարող են օգտվել Բանկի թոշակառու հաճախորդները, գործում են բարելավված պայմաններ՝ 0%* տարեկան տոկոսադրույք և մարման պարզեցված մեխանիզմ:
Վարկային գիծը թոշակառուներին տրամադրում է ՀՀ դրամով` գործող թոշակային քարտին: Վարկային գծի պայմանները հետևյալն են.
• վարկային գիծը տրամադրվում է մինչև 78 տարեկան թոշակառուներին;
• վարկային գծի առավելագույն գումարը՝ յուրաքանչյուր կենսաթոշակառուի կենսաթոշակի եռապատիկը;
• վարկային գծի առավելագույն ժամկետը՝ 18 ամիս ;
• ամսական միջնորդավճար՝ 1.5% վարկային գծի գումարից;
• քարտի սպասարկում և կանխիկացում ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատներից՝ անվճար:
Վարկային գիծը ստանալուց հետո վերջինիս մարումներն իրականացնելու համար չկա անհրաժեշտություն այցելելու Բանկի մասնաճյուղեր, քանի որ մարումները (թոշակի գումարից 7%-ի չափով) կիրականցվեն ավտոմատ եղանակով` գանձվելով թոշակառուի քարտին մուտքագրվող ամենամսյա թոշակի գումարից:
Վարկավորման հատուկ պայմանների և մարման պարզեցված սխեմայի շնորհիվ “Վարկային գիծ թոշակառուներին” պրոդուկտն ունեցավ բավականին մեծ պահանջարկ:
* Վարկի փաստացի տոկոսադրույք` 19.5%:
"Վարկային գիծ թոշակառուներին" պրոդուկտի մարման պայմանների և սակագների ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական տեղեկատվական կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին