Իրանագետ. Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ պետք է ցուցաբերի ճկունություն
Հայաստանն իր անմիջական հարևան Իրանի հետ կապված առաջիկայում սպասվող մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու նպատակով արտաքին քաղաքականության մեջ պետք է ցուցաբերի ճկունություն, իր շահերը չվտանգելուն ուղղված նախաձեռնողականություն: Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել իրանագետ Արմեն Իսրայելյանը:
«Եթե Միացյալ Նահանգները դուրս եկավ միջուկային համաձայնությունից (Թրամփն այդ առնչությամբ պետք է այսօր որոշում կայացնի), ապա Իրանն արդեն իսկ հայտարարել է, որ՝ ինչքան որ կարիք եղավ կմեծացնի ուրանի հարստացման տոկոսը, ինչպես նաև կավելացվեն ցենտրիֆուգների քանակը, իսկ դա նշանակում է նոր պատժամիջոցներ, նոր սպառնալիքներ, նոր մարտահրավերներ»,-նշել է նա: