Հայաստանը «Եվրատեսիլ 2018»-ի եզրափակիչ փուլ չանցավ
Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում երեկ կայացավ «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Եզրափակիչ անցնելու համար պայքարում էին 19 երկիր։
Հայաստանը ներկայացնող Սևակ Խանաղյանը եզրափակիչ փուլ չանցավ: Նա մրցույթին ներկայացնում էր ամբողջությամբ հայալեզու «Քամի» երգը։
Նշենք, որ առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակչում հայտնվեցին Ավստրիան, Էստոնիան, Իսրայելը, Կիպրոսը, Լիտվան, Չեխիան, Բուլղարիան, Ալբանիան, Ֆինլանդիան և Իռլանդիան։
Մայիսի 10–ին կկայանա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, իսկ 12–ին` եզրափակիչը։