«Հրապարակ». «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը քեֆ-ուրախություն է անելու համայնքի բնակիչների համար
«Հրապարակ»-ը գրում է. ««Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը, որն ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին է, որոշել է համաժողովրդական շարժման և խորհրդարանական ընդդիմության հաղթանակի ու մայիսյան տոների առիթով հարազատ համայնքում աննախադեպ միջոցառումներ անցկացնել։
Մեր տեղեկություններով, երիտասարդ պատգամավորը Շենգավիթ համայնքի մի քանի տասնյակ վայրերում վաղ առավոտյան, ժամը 11-ից սկսած, խորոված-փարթի է կազմակերպելու, քեֆ-ուրախություն է անելու համայնքի բնակիչների համար, դհոլ-զուռնայով, մանկական մուլտֆիլմերի հերոսներով՝ նշելու մայիսյան արդեն քառատոնը։ Իսկ երեկոյան 8։30-ին համայնքի 40 տարբեր տեղերում տոնական հրավառություն կլինի»։
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը