
Ստեփանակերտում հարգել են Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը
Այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հաղթանակի տոնի, պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Այնուհետև Արցախի և Հայաստանի ղեկավարներն ուղևորվել են Շուշի, որտեղ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանի պատվանդանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ներկա են գտնվել դրամի թանգարանի բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառումներին մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր սփյուռքից և արտերկրից: