Վիգեն Սարգսյան. Մաղթում եմ, որ հաղթական ոգին միշտ մեզ ուղեկցի բոլոր ձեռնարկներում
Հեռանալու մասին երեկ հայտարարած պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն ընթացող ասուլիսի ժամանակ նախ շնորհավորեց ներկա լրագրողներին՝ հաղթանակների օրվա առթիվ: Նա անկեղծացավ՝ մայիսի 9-ը մանկուց իր ամենասիրելի տոնն է եղել, իսկ այսօր Հաղթանակի զբոսայգում բազմաթիվ հիշողություններ է ունեցել:
«Ուզում եմ, իրոք, մաղթել, որ հաղթական ոգին ու բարձր տրամադրությունը միշտ մեզ ուղեկցեն բոլոր ձեռնարկներում, բոլոր գործերում, մեր հաղթանակների շղթան, հաղթանակների մեկ դարը շարունակական լինի ու մեր ժողովրդին բերի ամրության, ինքնավստահության զգացում»,-ասաց նա:
Նա շնորհակալություն հայտնեց լրագրողներին, մամուլի ներկայացուցիչներին փոխգործակցության համար:
«Եթե եղել է մի բան, որ ձեզ տխրեցրել է, դրա համար ուզում եմ ներողություն խնդրել, ասել, որ երբևէ նպատակ չեմ ունեցել սահմանափակել ձեր մասնագիտական գործունեությունը, նպատակ չեմ ունեցել ձեզանից որևէ տեղեկատվություն թաքցնել: Կարծում եմ, որ 21-րդ դարում՝ տեղեկատվական դարում դա ոչ միայն անիմաստ է, այլ կոնտր արդյունավետ: Եթե մի բան այնպես չի եղել, հաստատ միտում չի եղել»,-ասաց Վիգեն Սարգսյանը:
Ասուլիսին նախորդել էր ՀՀ ՊՆ պաշտոնական նոր կայքէջի շնորհանդեսը: Կայքի թարմացումը, ըստ Վ. Սարգսյանի, ևս մի կարևոր քայլ է դեպի բանակ-հասարակություն կապի ամրապնդում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին