Վիգեն Սարգսյան. Պաշտպանության նախարարը վարձու աշխատող չէ
«Հայաստանի Հանրապետության, առկա մարտահրավերների պայմաններում ես անթույլատրելի եմ համարում պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի դեռ նշանակված չէ նոր նախարար»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
Նա ընդգծեց՝ որևէ բան իրեն չի կարող իր պարտականություններից հետ պահել, քանի դեռ չգիտի, թե ով է ստանձնել այդ պարտականությունները:
«Ես երեկ հայտարարել եմ, որ այո, ես բացառում եմ իմ աշխատանքը նոր կառավարության կազմում, որովհետև պաշտպանության նախարարը, և առհասարակ ցանկացած նախարար, վարձու աշխատող չէ: Խոսքը ոչ արհեստավարժության, ոչ հայրենասիրության մասին չէ: Այն քաղաքական պաշտոն է, քաղաքական հայացքների խնդիր է, թիմի, միասնության, խոր վստահության խնդիր է, որովհետև արդյունավետ նախարար լինել շատ դժվար է, եթե դու չունես համախոհների թիմ, ու եթե դուք նույն խնդրին չեք ծառայում: Հետևաբար, անհնար եմ համարում իմ՝ նոր կառավարությունում աշխատալը, միաժամանակ բացառում եմ իմ ինքնամեկուսացումը գործընթացներից: Անկեղծ, համարում եմ, որ երկրին ժողովրդին կարելի է ծառայել տարբեր կարագավիճակներում ու պաշտոնը դրա միջոցներից միայն մեկն է»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Սարգսյան. Մաղթում եմ, որ հաղթական ոգին միշտ մեզ ուղեկցի բոլոր ձեռնարկներում
- Վիգեն Սարգսյան. Եկավ բանակի ղեկավարի կարգավիճակում ձեզ հրաժեշտ տալու պահը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին