Ապագա Պաշտպանության նախարարին հորդորում եմ՝ շատ կոշտ արձագանքել. Վիգեն Սարգսյան
Զինվորականների համազգեստով մասնակցությունը քաղաքական ակցիաներին անթույլատրելի է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն՝ անդրադառնալով ապրիլի 23-ին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողների կողմից Երևանում կազմակերպված հավաքին մասնակցությանը:
«Ապագա Պաշտպանության նախարարին հորդորում եմ և խորհուրդ եմ տալիս ծառայողական քննության լիարժեք ավարտից հետո շատ կոշտ արձագանքել։ Ես ընդունել եմ զորամասի հրամանատարի զորացրման դիմումը և ուղարկել եմ այն կառավարություն, որտեղից էլ՝ ՀՀ նախագահի հաստատման։ Ցավով եմ դա արել, քանի որ այդ զորամասի հրամանատարն ինձ համար հարգված, ընդունելի զինծառայող էր, բայց հասկանում եմ իր զեկուցագրի իմաստը, ինքս կանեի առնվազն նույնը», - նշեց Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ ԶՈՒ-ում այդ քայլը ևս բացասական է ընկալվել թե սպայական անձնակազմի, թե հրամանատարության, թե զորացրված զինծառայողների կողմից:
Նախարարի պաշտոնակատարը նաև ասաց, որ օրենսդրության համաձայն՝ ԶՈՒ-ն կարող է ներգրավվել արտակարգ դրության պահպաման գոծընթացի մեջ միայն այն դեպքում, երբ ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության համապատասխան ուժերը չեն բավարարում արտակարգ դրության ռեժիմի նախատեսված միջոցառումներն իրականացնելու: Նույնիսկ այդ պարագայում, ԶՈՒ-ն կարող է միայն ներգրավվել միմիայն հույժ կարևոր օբյեկտների պահպանության գործընթացի մեջ, այլ ոչ թե ցույց ցրելու մեջ:
«Զինված ուժերը չունեն հմտություն, գիտելիք և միջոցներ, որոնք անհրաժեշտ են մասսայական ակցիաներին որևէ կերպ միջամտելու համար»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան