Շիրակի պետհամալսարանի ռեկտորը դիմել է ուսանողներին
Շիրակի պետհամալսարանի տռեկտոր Սահակ Մինասյանը հայտարարություն է տարածել՝ դիմելով ուսանողներին: Հիշեցնենք, որ մի քանի նախկին դասախոսներ ու ուսանողներ պահանջում են ռեկտորի հրաժարականը:
«Դուք եղել եք մասնակիցը մերօրյա թավշե հեղափոխության և ձեր քաղաքացիական անհնազանդությունը պսակվել է հաջողությամբ:
Այս օրերի լոկալ, իրենց ախորժակը բավարարելուն միտված կոչերը, որոնք արվում են նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի, նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի, նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի կողմից, ոչ այլ ինչ են, քան ձեր՝ ազատ քաղաքացու իրավունքի ոտնձգություն:
Ընդամենը այս չորսը, ովքեր իբր թե խոսում են օրենքի հայրենիքից, իրավունքի Հայաստանից: Իրենց իրավունքները իրավական դաշտում հաստատելու փոխարեն լծվել են ձեզ թիրախ դարձնելու անբարո գործին՝ հուսալով, որ իրենց կհաջողվի սողոսկել բուհի պատերից ներս՝ վերականգնելու իրենց բաց թողած գումարահավաքը:
Համոզված եմ, որ դուք տիրապետում եք ստեղծված իրավիճակին և ձեզ հնարավոր չէ շփոթեցնել՝ պաշտոնամոլությունը արդարության տեղ հրամցնելով:
Համոզված եմ նաև, որ Անահիտ Ֆարմանյանի դասադուլի մասին սին հայտարարությունները վատ կրկնօրինակումն են իրական, հեղափոխական մեծ դասադուլի, որը դուք արդեն արել եք:
Առավել քան համոզված եմ, որ վաղը և ընդհանրապես համալսարանում տիրելու է ուսումնական բնականոն տրամադրություն»,-ասված է նրա հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «Հրաժարական չեմ պատրաստվում տալ որևէ մեկի հորդորով կամ պատվերով». ՇՊՀ ռեկտոր
- ԿԳՆ. «Կոչ ենք անում վերականգնել բնականոն ուսումնական գործընթացը Շիրակի պետական համալսարանում»
- Գյումրիում պահանջում են ՇՊՀ ռեկտորի հրաժարականը
- Ա. Բախշյանը Շիրակի պետհամալսարանի հարցով բաց նամակ է հղել նախագահի վերահսկողական ծառայության պետին
- Շիրակի պետհամալսարանի դասախոսն ահազանգում է հանցագործության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին