
Իրանագետ. Իրանի հետ հետագա քաղաքականությունը մշակելիս պետք է ճիշտ կանխատեսել ներքաղաքական զարգացումները
Հետևելով Իրանի շուրջ ստեղծված վիճակին ու զարգացումներին՝ իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միջուկային համաձայնությունից դուրս գալու Թրամփի որոշումը ոչ միայն կարող է փոխել Իրանի արտաքին քաղաքական կուրսը, այլև կարող է լուրջ ազդեցություն ունենալ դեռ մինչև մայիսի 8-ի որոշումը սկսված ներքաղաքական զարգացումների վրա, ներքին պայքար ինչպես իշխող վերնախավի, այնպես էլ այսպես կոչված պահպանողականների և բարեփոխականների, իշխանությունների և ուժային կառույցների միջև:
Հետևաբար Իրանի հետ հետագա քաղաքականությունը մշակելիս պետք է նախ և առաջ հաշվի առնել և ճիշտ կանխատեսել ներքաղաքական զարգացումները, որոնք չափազանց բարդ և խճճված են»: