Հայ-ադրբեջանական սահմանին վնասազերծված անձինք Բանգլադեշի քաղաքացիներ են
Հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից վնասազերված խմբի անդամները Բանգլադեշի քաղաքացիներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը:
«Դիրքապահները սահմանային ռեժիմը խախտելու պահին կարողացել են վնասազերծել 6 հոգուց բաղկացած խմբի: Նրանք Բանգլադեշի քաղաքացիներ են: Դիրքապահները նրանց փոխանցել են Ազգային անվտանգության ծառայությանը»,- նշեց Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 8-ի գիշերը ՀՀ-Ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից գերեվարվել են վեց օտարերկրյա անձիք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան