«Ժամանակ». Ընտրական օրենսգիրքը՞, թե՞ սահմանադրությունը կփոխվի
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փսւշինյանը հայտարարել է, որ իրենց առաջին գործը պետք է լինի ՀՀ Ընտրական օրենսգիրքը փոխելը: Ենթադրվում է, որ Փաշինյանը ցանկանում է ռեյտինգային ընտրակարգը փոխարինել պարզ համամասնական ընտրակարգով: Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն, իսկ քանի որ ռեյտինգային ընտրակարգը ձեռնտու է ՀՀԿ-ին, չի բացառվում, որ ՀՀԿ-ականները փորձեն տապալել օրենսգրքի փոփոխությունները: Այդ դեպքում կմնա միայն մի տարբերակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպում, և այդ դրույթների ամրագրում Սահմանադրությամբ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները