Գալուստ Սահակյան. Կարող է` նաև գնան, ինչ-որ ժամանակ գա, նորից գան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` համաժողովրդական շարժման առաջին իսկ օրերից ՀՀԿ-ից լուրջ արտահոսք է սկսվել. այս օրերին շատ-շատերը հրաժարվում են ՀՀԿ անդամությունից` պատռելով իրենց կուսակցական տոմսերը: Ավելին` առաջիկայում չի բացառվում, որ ՀՀԿ-ն հայտնվի ֆինանսական խնդիրների առաջ: Ի վերջո, մինչև հիմա ՀՀԿ-ն ֆինանսավորում էին պաշտոնյաներն ու հայտնի գործարարները, բայց նրանք հազիվ թե ֆինանսավորեն ՀՀԿ-ին, երբ տեսնեն, որ այն այլևս իշխանություն չէ: Դե յուրե իշխանությունից զրկվելուց հետո էլ ավելի մեծ թափով ՀՀԿ-ն կլքեն պետական աշխատողները, որոնց ժամանակին ստիպողաբար էին կուսակցականացրել, և որոնք դեռ երկմտում են՝ անե՞ն վճռական քայլը, թե՞ ոչ:
Միայն թե ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, թե իրենք հանգիստ են տանում կատարվածը. «Չեմ կարծում, որ մի քանի հազար անձ կուսակցության շարքերը կլքի: …Կարող է` գնան, կարող է` նաև գնան, ինչ-որ ժամանակ գա, նորից գան: Բայց կուսակցությունն ունի իր հզոր անդամները, որոնք մշտապես գործելու են և մնալու են կուսակցության մեջ»,- ասել է Գ. Սահակյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները