ՊԵԿ-ը՝ բյուջեից մեկ մլրդ դրամ հանելու լուրի մասին
«Ժամանակ» օրաթերթն այսօր ակնհայտ ապատեղեկատվություն է տարածել, ըստ որի, իբրև թե ՊԵԿ նախագահն ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը «մեկ միլիարդ դրամ են հանել բյուջեից՝ դա ձևակերպելով որպես ԱԱՀ-ի հետվերադարձ»:
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ նաև ասված է.
«Պետական եկամուտների կոմիտեն, ևս մեկ անգամ շեշտելով հրապարակման կեղծ բնույթը` հստակ միտված վերը նշված պաշտոնյաների հեղինակության վրա ստվեր նետելուն, պահանջում է հրապարակել փաստեր, որոնց հիման վրա օրաթերթը նման տեղեկատվություն է հրամցրել հանրությանը, իսկ դրանք չներկայացնելու դեպքում (ինչը և սպասվում է)` անհապաղ հերքում հրապարակել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան