Շավարշ Քոչարյան. Ցանկացած կառավարության դեպքում իմ գործն աշխատելն է
«Շատ դրական լիցք կա այն առումով, որ այս միասնությունը, ժողովրդի կազմակերպված հանդես գալը լավ նախադրյալներ են ստեղծում բոլոր ոլորտներում առաջընթացի համար: Դա վերաբերում է նաև արտաքին հարաբերություններին»: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի ի 73-րդ տարեդարձի առթիվ Հաղթանակի զբոսայգի եկած ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նրա կարծիքով, երկրում տեղի ունեցած փոփոխությունների շնորհիվ Հայաստանի հետ ավելի շատ են հաշվի նստելու, քան նախկինում, դրսից եկած արձագանքները դրական են:
Հարցին, թե նա կաշխատի Փաշինյանի գլխավորած կառավարությունում, Քոչարյանը պատասխանեց.
«Ես ծառայող եմ, ու բնական է՝ ցանկացած կառավարության դեպքում իմ գործն աշխատելն է»:
Գնահատելով Փաշինյանի հայտարարությունները՝ Քոչարյանը նկատեց, որ արտաքին քաղաքականության հավասակշռված դիրքորոշումը ընդհանուր առմամբ պահպանվում է:
«Կա մի շեշտադրում, մի գիծ, որում պետք է ավելի արժանապատիվ, հետամուտ լինել, որպեսզի թե երկկողմ հարաբերություններում, թե բազմակողմ ձևաչափերում լինի հավասարություն և շահերի առաջ մղում»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին