Անվճար սայլակներ՝ «Գառնի»-ի հաշմանդամություն ունեցող այցելուների համար
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում շարունակվում են բարփոխումները։ «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այն մայիսի 8-ին այցելուներին ներկայանում է առավել գեղեցիկ, բարեկարգ և հարմարավետ: Արգելոց-թանգարանի տարածքում տևական ժամանակ շինարարական աշխատանքներ են ընթացել: Բարեկարգվել ու սալիկապատվել է ճեմուղին: Ն
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ վերջերս նորոգված ճեմուղու նոր սալահատակը թույլ է տալիս առանց ավելորդ խոչընդոտների տեղաշարժվել տարածքում: Եթե անգամ հաշմանդամ այցելուն արգելոց-թանագարան է եկել առանց սայլակի, այստեղ այդ մասին էլ հոգացել են։ Մուտքի մոտ անվճար տրամադրվում են սայլակներ, որոնց օգնությամբ կարող են շրջել տարածքում` ծանոթանալ հայկական ճարտարապետության գոհարներից մեկին:
«Սա թերևս միակ նորամուծությունը չէ: Հաճախ անձրևային եղանակին կամ ամռան տապին արգելոց-թանգարանի տարածքում շրջելու համար այցելուն որոշակի անհարմարությունների առաջ է կանգնում: Խնդիրի լուծումը գտնվել է: Այցելուները կարող են արգելոց-թանգարանի մուտքի մոտ` կրկին անվճար նաև անձրևանոցներ վերցնել` այցելության ավարտին այն վերադարձնելով արգելոց-թանգարանի աշխատակիցներին:
Հիշեցնեք, որ նախորդ տարի արգելոց-թանգարանի տարածքում ջրագիծ է անցկացվել, մուտքի մոտ տեղադրվել է ցուցավահանակ, որի հատուկ գրպանիկներում Հայաստանի թանգարանների, արգելոցների ու արգելոց-թանգարանների մասին պատմող ծալաթերթիկներ են»,- հայտնում են ՊՈԱԿ-ից։