Պուտինը կմասնակցի Ղրիմի կամուրջի բացման արարողությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է մասնակցել Ղրիմի կամուրջի բացման արարողությանը: Բացումը շուտով է, բայց հստակ ժամկետներ չկան, դրանց մասին կհայտարարվի առաջիկայում: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Պատկերացրեք, որ նման շինության բացումն իրականացվի առանց նախագահի: Երևի դժվար կլինի»,-ասել է նա:
Պեսկովը նշել է, որ շինարարությունն ավարտվել է: Ըստ աղբյուրի, Ղրիմ տանող կամուրջն ամենամեծն է Եվրոպայում, խոշորագույներից մեկը՝ Եվրոպայում: Այն ձգվում է 19 կմ: Կամուրջը իրար կկապի Ղրիմն ու Կրասնոդարի երկրամասը: