Պրեմիերա. «Հարսանիք թիկունքում»
Գյումրու Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված բեմադրել է «Հարսանիք թիկունքում» ներկայացումը: Իսկ ներկայացման երաժշտության հիման վրա նկարահանվել է տեսահոլովակ, որի պրեմիերան կայացել է նախօրեին:
Տեսահոլովակի ռեժիսորը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հրաչ Քեշիշյանն է, երաժշտությունը գրել է ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, երգիչ Հայկոն (թավջութակ՝ Նարեկ Գասպարյան, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան, մոնտաժը՝ Էդուարդ Մատենցյանի (Էսքիզ ստուդիո):
Թատրոնից ավելի վաղ տեղեկացրել էին, որ շուրջ մեկ տարի ընթանում էին Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրվող՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման բեմադրական աշխատանքները։
Պիեսը գրվել է Գյումրու դրամատիկականի համար։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է՝
Լյուդվիգ Հարությունյանը, Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի,
Զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի, իսկ կոմպոզիտորն է՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն։ Գլխավոր դերերում հանդես են գալիս, ՀՀ վաստակավոր արտիստ` Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր՝ Անահիտ Հարությունյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։
Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է։ Ընտանիք, որը խորհրդանշում է ողջ հայ ժողովրդին, իր անցյալով, ներկայով և ապագայով։ Ահա, այս ընտանիքի համար ամենաուրախալի օրը՝ զավակի հարսանիքին, հնչում է ապրիլյան քառօրյա պատերազմի գույժը՝ ընդհատելով կյանքի ընթացքը, նոր ընտանիքի ձևավորումն ու գենի շարունակականությունը։ Հենց այս օրհասական պահերին է, որ խորը թմբիրից արթնանում է արիական ցեղի բնավորությունն ու էությունը, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և դարձել հայ ժողովրդի գենոկոդը։ Պատերազմը ոչ միայն ճակատում էր, այլ նաև թիկունքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը