Տարեկան 185 520 դրամ` առողջությունը վատթարեցնելու համար
Յուրաքանչյուր ծխախոտից հետո ավելանում են արյան սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումները, հաճախանում է սրտի զարկերի թիվը, առաջանում է ծայրամասային անոթների նեղացում: Այս տվյալները ներկայացրել է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական վերլուծական կենտրոնը:
Ըստ աղբյուրի՝ ծխախոտի ծխի մեջ պարունակվող ածխածնի օքսիդը կապվում է հեմոգլոբինի հետ՝ առաջացնելով թթվածնային քաղց: Ծխելը հանգեցնում է արյան մեջ խոլեստիրինի մակարդակի, պլազմայում՝ հագեցած ճարպերի մակարդակների բարձրացմանը: Այս ամենը կարող է հանգեցնել ծայրամասային անոթների աթերոսկլերոզի, սրտի իշեմիկ հիվանդությունների, հանկարծամահության:
ԱԱԻ-ի տվյալների համաձայն՝ ծխողների 10-ից 3-ը (32.7%) ծխում են 25 և ավելի ծխախոտային գլանակ, որը հանդիսանում է մեծ սպառնալիք ՉՆ և ԱՇՀՀ առաջացման համար:
Նշվում է նաև, որ հարցվածների 10-ից 5-ն ենթարկվում է երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը տնային պայմաներում (56.4%), իսկ յուրաքանչյուր չորորդը` աշխատավայրում (26.6%):
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ՀՀ չափահաս բնակչության յուրաքանչյուր երկրորդ անձը ծխող է: Ի դեպ, ԱԱԻ-ի տվյալներով՝ ծխողների 94.1%-ն օգտագործում են գործարանային արտադրության ծխախոտ: Ամեն օր ծխող ռեսպոնդենտներն օրական միջինում ծխում են 24.4 գլանակ:
Գործարանային արտադրության ծխախոտի ձեռք բերման համար ամսական միջին ծախսը կազմում է 15 460 դրամ: Այսինքն, յուրաքանչյուր ծխող իր առողջությունը վատթարեցնելու նպատակով տարեկան ծախսում է 185 520 դրամ:
Գործարանային արտադրության գլանակների 100 տուփի վրա կատարված ծախսը՝ մեկ մարդու հաշվով, ՀՆԱ տոկոսը կազմում է 2.5:
Հարակից հրապարակումներ`
- Զբոսաշրջային բիզնեսը չի տուժի․ Արարատ Մկրտչյանը՝ հակածխախոտային օրինագծի մասին
- Ռեստորաններ ու սրճարաններ չեն փակվել, տնտեսությունը չի տուժել. Օտարերկրացիները՝ ծխելն արգելող օրենքի մասին
- Արգելված վայրերում ծխելու համար սահմանված տուգանքի բարձրացում չի լինի. այժմ հստակեցումներ են արվում
- Ռոզա Բաբայան. Այս նախագիծը ծխողների դեմ չէ