Մոսկվան ու Թեհրանը կշարունակեն «միջուկային գործարք»-ի համակարգումը
Երկկողմ համագործակցության ապահովման նպատակով Մոսկվան և Թեհրանը կշարունակեն սերտ կոորդինացիան։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, Թեհրանում իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպմանը հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ռյաբկովը։
Նա նշել է, որ իրենց խոսակցության առանցքում եղել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետագա իրագործման հեռանկարները՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի ելքը այդ ծրագրից։
«Ռուսական կողմը ընդգծել է պայմանավորվածությունների պահպանմանը հավատարիմ մնալու մասին։ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են շարունակել այս թեմայով համաձայնեցումը՝ երկկողմ համագործակցության պատշաճ ապահովման նպատակով»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարեց, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Իրանի հետ «միջուկային գործարք»-ից։
Հարակից հրապարակումներ`
- «Միջուկային գործարք»-ից ԱՄՆ-ի դուրս գալն Օբաման մեծ սխալ է համարում
- «ԱՄՆ-ի՝ «միջուկային գործարքից» դուրս գալն Իրանի տնտեսության վրա էապես չի ազդի»
- Թրամփը մտադիր է դուրս գալ Իրանի հետ «միջուկային գործարք»-ից
- Ջոն Քերին Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է միջուկային գործարքի պահպանման հարցը
- «Իրանի հետ միջուկային համաձայնագիրը խզել չի կարելի, քանի դեռ ավելի լավ տարբերակ չկա»